211652_close_icon
views-count4152 դիտում article-date 16:20 21-12-2017

Դոնալդ Թրամփին ու եկեղեցիներին սպառնալիքներ ուղղած տղամարդը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

ԱՄՆ-ի Վիսքոնսին նահանգի դատարանը գողություն կատարելու, ինչպես նաև երկրի նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաև եկեղեցիներին սպառնալու համար ազատազրկման է դատապատել 33-ամյա Ջոզեֆ Յակուբովսկուն։ Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը։ Վերջինիս նկատմամբ 14 տարվա ազատազրկման վճիռ է կայացվել։ Այս տարվա ապրիլին Յակուբովսկին «մանիֆեստ» էր ուղարկել՝ 160-ից ավելի էջից բաղկացած, որում պարունակվում էին Թրամփին ուղղված սպառնալիքներ։ Նույն օրը նա թալանել էր զենքի խանութներից մեկը։ Ոստիկանությունը նրան հայտնաբերել և ձերբակալել էր գողությոնից 10 օր անց։

Նմանատիպ նյութեր