1526 դիտում
18:04 14-09-2019
Բելգիայի արտաքին գործերի նախարարը կասկածվում է կոռուպցիայի մեջ
Բելգիայի ազդեցիկ քաղաքական գործիչ Դիդյե Ռեյնդերսին մեղադրել է կոռուպցիայի մեջ, գրում է [url=https://www.lecho.be/economie-politique/belgique/general/le-parquet-enquete-sur-des-allegations-de-corruption-visant-didier-reynders/10162446.html]L'Echo[/url]-ն:
Դիդյե Ռեյնդերսը զբաղեցնում է երկրի փոխվարչապետի, արտաքին գործերի նախարարի պաշտոնը, ինչպես նաև հանդիսանում է պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար և Եվրահանձնաժողովում արդարադատության հարցերով հանձնակատարի թեկնածու:
Ըստ տեղեկատվության` դեռևս ապրիլ ամսին Բելգիայի Ազգային անվտանգության ծառայության ոմն նախկին աշխատակից դիմել է դաշնային ոստիկանություն` փոխվարչապետի դեմ կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով:
Նախնական քննության ավարտից հետո դատախազությունը պետք է որոշում կայացնի` Ռեյնդերսի դեմ մեղադրանքներն արդյոք բավարար են գործը գլխավոր դատախազություն հանձնելու համար` հաշվի առնելով նրա զբաղեցրած պաշտոնը, հայտնում է [url=https://www.rtbf.be/info/belgique/detail_didier-reynders-dit-tout-ignorer-d-une-enquete-preliminaire-ouverte-a-son-encontre?id=10314989]RTBF[/url]-ը:
Ինքը` նախարարը, զարմանք է արտահայտել տվյալ տեղեկատվության հետ կապված` հայտարարելով, որ որևէ հետաքննության մասին տեղեկատվություն չունի: Նախարարի ներկայացուցիչները նշել են, որ նախարարի դեմ «գրոհը» ուղղորդված բնույթ ունի և վերջինիս հեղինակությունը վնասելու նպատակ է հետապնդում:
Նմանատիպ նյութեր
8330 դիտում
18:07 28-08-2017
Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Աբխազիայի արտաքին գործերի նախարարի հետ
3319 դիտում
21:52 22-04-2016
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին
Այս բաժնից
1030 դիտում
21:33 08-02-2025
Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել. նախարարներից մեկը հայ է
1045 դիտում
20:24 08-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
1021 դիտում
18:58 08-02-2025
Զարմացած եմ եվրոպացի քաղաքական գործիչների բացասական արձագանքից․ Կոբախիձե