1436 դիտում
15:19 16-09-2019
Խորհրդարանն ընդունեց ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին 4 օր լրացուցիչ արձակուրդի հնարավորություն ունենալու մասին օրինագիծը
ՀՀ ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին 4-օրյա լրացուցիչ արձակուրդից օգտվելու հնարավորություն տալու օրենքի նախագիծը:
Նախագիծը հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն է։
«Նախագիծը պայմանավորված է ԱԺ-ում պետական ծառայողների մասով որոշակի խտրական դրսևորմամբ: Համանման բնույթի բազմաթիվ բողոքներ ու խնդրանքներ ենք ստացել: Նախկինում ԱԺ աշխատակազմի պետական ծառայություն իրականացնող մարդիկ 4-օրյա լրացուցիչ արձակուրդը չեն ստացել, առաջարկում ենք այդ դրույթը կիրառել»,- նախագծի ներկայացման ընթացքում նշել է Մանուկյանը:
Պետական ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը 20 աշխատանքային օր է, իսկ լրացուցիչ արձակուրդի տեւողությունը` չորս աշխատանքային օր:
Նմանատիպ նյութեր
4760 դիտում
11:23 11-09-2019
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց հեծանիվ և այլ տրանսպորտային միջոցներ վարելու վերաբերյալ օրինագիծը
3721 դիտում
12:27 23-10-2019
Խորհրդարանն ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը
Այս բաժնից
1588 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին