211652_close_icon

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխություններից հետո օրենքում ստեղծված հակասությունը վերացնելու նախագիծը

views-count1762 դիտում article-date 12:18 22-04-2019
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված՝ Սահմանադրական փոփոխություններից հետո «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում ստեղծված հակասությունը վերացնելու օրենքի նախագիծը: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցն Ազգային ժողովում ներկայացրեց հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը: «Օրինագծերի փաթեթի նպատակը մի շարք օրենքներում ենթաօրենսդրական ակտեր արձակելու՝ համապատասխան մարմինների լիազորությունն ամրագրելն է: Նախագծերի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի կատարումը՝ մի շարք օրենքներում կամրագրվի համապատասխան մարմինների՝ ենթաօրենսդրական ակտեր արձակելու լիազորությունը: Թե սահմանադրական օրինականության տեսանկյունից, թե սահմանադրության 6-րդ հոդվածի անմիջական գործունեությունն ապահովելու տեսանկյունից, այս օրինագծերը շատ կարևոր են՝ չնայած, որ տեխնիկական բնույթ են կրում»,- ասաց Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր