Կատարյալ առաքինությունը սեփական չափն իմանալն է. Հովհաննես Խաչատրյան
Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը Ֆեյսբուքի իր [url=https://www.facebook.com/hov.xachatryan77/posts/2424279287685448]էջում [/url]գրել է.
Երեկվա ասուլիսի ժամանակ բլոգեռ Փաշինյանը ոչ պատշաճ ձևով անրադարձավ Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը: Ես ուզում եմ հիշեցնել պարոն ամբոխավարին, որ լգբտ համայնքը ակտիվացավ Ձեր օրոք այն ժամ, երբ դու նրանց գերագույն գլխավոր հրամանատարի` էլթոն ջոնի հետ արեցիր քո սելֆին:
Ձեր օրոք` նրանց համայնքի շտաբի պետ կարաբինան հյուրընկալվեց Ձեր Տիր նախարարի մոտ:
Ձեր օրոք` տրանսգենդերը Հանրապետության ամենաբարձր ամբիոնից իր քարոզը արեց և իր ողջյունը սկսեց հարգելի գործընկերներ արտահայտությամբ:
ԵՎ վերջում Ձեր օրոք`մի խումբ այդ համայնքի ներկայացուցիչներ բացահայտ հարձակում իրականացրեցին ոստիկանության շենք և մնացին` Ձեր օրոք անպատիժ:
ՀԳ Կատարյալ առաքինությունը սեփական չափն իմանալն է: