20934 դիտում
18:04 18-09-2019
ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի միջամտության արդյունքում Տավուշի մարզի մի շարք դպրոցների խնդիրներ լուծում են ստանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/sipan.pashinyan/posts/3048347311873574]էջում[/url] գրում է.
«Առաջին նկարում Տավուշի մարզի Գոշ գյուղի վերին հատվածում գտնվող միջնակարգ դպրոցն է, որն ունի զուգարան երեխաների համար, բայց չի աշխատում, որովհետև ունի, պատկերացնում եք, ընդամենը 33 մետր կոյուղաջրերի հեռացման խողովակի խնդիր: Բնականաբար, մեկ-երկու օրվա ընթացքում կլուծեմ խնդիրը:
Երկրորդ նկարում Գոշ գյուղի ներքին հատվածում գտնվող միջնակարգ դպրոցի երեխանների համար նախատեսված զուգարանն է. 21-րդ դարում 30 աշակերտ օգտվում է 19-րդ դարի զուգարանից:
Ուրախ եմ տեղեկացնել, որ հնարավոր եղավ լուծել նաև այս փոքր, բայց անչափ կարևոր խնդիրը, և շատ մոտ ապագայում երեխանները հնարավորություն կունենան օգտվել ժամանակակից զուգարանից:
Երրորդ նկարում Խաչարձան գյուղի միջնակարգ դպրոցն է: Այն հիմնանորոգվել է արգենտինահայ բարերարների կողմից, բայց բնական գազ չունի: Անցած տարի փորձել են դասասենյակները տաքացնել էլեկտրական տաքացուցիչների օգնությամբ, բայց գրեթե օգուտ չի տվել:
Այս խնդիրը նույնպես այսօր կարողացանք լուծել՝ արտերկրում բնակվող հայ գործարարների օգնությամբ: Այս ձմռանը երեխանները կհաճախեն և կսովորեն տաք դասասենյակներում»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
50392 դիտում
23:07 10-08-2019
Նիկոլ Փաշինյանի հայրական տունը, պատգամավոր Սիփան Փաշինյանի արված գործը մարզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Armlur.am
27638 դիտում
22:49 16-09-2019
Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանի շնորհիվ լուծվում է Բրեժնևի ժամանակվանից անլուծելի խնդիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
352 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
751 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
661 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը