2128 դիտում
19:11 18-09-2019
Գագիկ Ջհանգիրյանն արդարացվեց. Վճռաբեկ դատարանը հրապարակել է որոշումը. Փաստինֆո
Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացնել։ Այս մասին հաղորդում է «[url=https://www.pastinfo.am/hy/news/2019/09/18/%D4%B3%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AF-%D5%8B%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A3%D5%AB%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D6%84%D5%AB%D5%B9-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB-%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D6%81%D5%BE%D5%A5%D6%81-%D5%BE%D5%B3%D5%BC%D5%A1%D5%A2%D5%A5%D5%AF-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D6%80%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A5%D6%81-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8/886141]Փաստինֆո[/url]»-ն:
2019 թվականի հուլիսի 16-ին Գ.Ջհանիգիրյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել շուրջ 10 տարի առաջ կայացված դատական ակտի դեմ, որով ինքը մեղավոր էր ճանաչվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել 3 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, ըստ դատավճռի՝ Ջհանգիրյանը 2008թ.-ին ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին, ձեռքով հարվածել էր վարչության աշխատակցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, նաև պատռել մեկ այլ աշխատակցի համազգեստը:
Սա այս գործով երկրորդ վճռաբեկ բողոքն է, որը ներկայացվել էր Ջհանգիրյանի կողմից։ Առաջին անգամ այն վերին դատական ատյան բողոքարկվել էր նույն 2009 թվականին, սակայն այն ժամանակ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չէր ընդունել ու վերադարձրել էր։
Նմանատիպ նյութեր
1586 դիտում
12:21 08-04-2022
Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1–ի» գործով ճանաչվեց անմեղ և արդարացվեց․ Վճռաբեկ դատարանի որոշումը
1238 դիտում
16:06 13-05-2022
Վճռաբեկ դատարանը բավարարել է ՄՊՀ վճռաբեկ բողոքը՝ ձևավորելով ուղենիշային մի շարք մոտեցումներ
4638 դիտում
14:51 27-10-2019
20 տարի անց է՞լ պիտի լռենք, եղբայր. ժամանակն է, որ Գագիկ Ջհանգիրյանն ասի, թե ինչ է կատարվել. Սասուն Միքայելյան
Այս բաժնից
757 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
895 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ