1565 դիտում
21:41 18-09-2019
Օրվա իշխանությունը փորձ է անում ամբողջական ուզուրպացիա իրականացնել. Երվանդ Վարոսյանը՝ ՍԴ-ի դեմ իշխանության պայքարի մասին. tert.am
Վաղուց արդեն ակնհայտ է, որ բոլոր նրանք, ովքեր իշխանության կամակատար դառնալու պատրաստակամություն չունեն, ենթարկվելու են ճնշումների: Դա պարզ է: Այն որ Սահմանադրական դատարանի շուրջ պրոցեսներ ընթանում են և դեռ ընթանալու են, դա էլ է փաստ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/09/18/Varosyan/3096824?fbclid=IwAR3BtsEdVPv-exy4Mqa9S41Oq23L6Qx0wKZoyk9AbAd8C0efwEqN_Ti-yWw]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Հարցին՝ արդյո՞ք ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնանկությունները ՍԴ-ի շուրջ ընթացող պրոցեսները լռեցնելու համար են արվում, Վարոսյանն ասաց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնանկությունների վերաբերյալ պաշտոնական բացատրություն չկա, յուրաքանչյուր մարդ ինչ ուզի, կարող է մտածել: Նա չի կարծում, որ այս պաշտոնանկություններով փորձում են շեղել Սահմանադրական դատարանի վերաբերյալ արված հայտարարություններից:
«Մենք միայն մեկ պաշտոնանկության հետ կապված ինչ-որ պարզաբանում ունենք՝ Արթուր Վանեցյանից: Ինչ-որ մեկը հասարակությանը ներկայացրե՞լ է պատճառները: Ես այս ամեն ինչը կապում եմ հետևյալի հետ. ակնհայտ է ինձ համար, որ օրվա իշխանությունը փորձ է անում ամբողջական իշխանության ուզուրպացիա իրականացնել: Այսինքն՝ ամբողջապես իշխանության 3 թևերը վերցնել կատարյալ վերահսկողության ներքո»,-ասաց Երվանդ Վարոսյանը:
Նրա խոսքով, եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական տվող անձնավորություն լիներ, վաղուց արդեն տված կլիներ: Վարոսյանը հավելեց՝ թե ինչ կանեն իշխանությունները, ինչի նրանք պատրաստ կլինեն հանուն ամբողջական իշխանության, դա ցույց կտա ժամանակը. իրավիճակն այնպես է զարգանում ու քայլերն այնպիսին են, որ տրամաբականական կանխատեսումներ անելն ահնար է:
«Ամեն ինչ կարող է տեղի ունենալ, բայց մի բան չպիտի մոռանանք՝ երբեք ոչ մի իշխանություն որևէ տեղ չի հաջողել այն դեպքում, երբ ինքը ուզուրպացրել է իշխանությունն ամբողջ ծավալով»,- ասաց Վարոսյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/09/18/Varosyan/3096824?fbclid=IwAR3BtsEdVPv-exy4Mqa9S41Oq23L6Qx0wKZoyk9AbAd8C0efwEqN_Ti-yWw]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
10575 դիտում
13:47 26-05-2020
Ինչո՞ւ մինչ այժմ չի կատարվում դատարանի որոշումը. Երվանդ Վարոսյանը կոչ է անում գործի անցնել
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան