1844 դիտում
14:08 19-09-2019
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատվեց
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ով նշեց, որ այս ոլորտը համարվում է բարձր ներուժ ունեցող ոլորտներից մեկը և միջազգային գգներն ու ոլորտում տիրող վիճակը հուշում են, որ այդ ներուժը կարելի է նյութականացնել մոտակա տարիների ընթացքում;
Նրա խոսքով, այս տարի զգալիորեն աճել է ոչխարի և ոչխարի մսի արտահանումը իսկ գինը մոտ 50 տոկոսով աճել է. Անցած տարի այն եղել է 74 դոլար, իսկ այս տարվա կեսին կազմել է 101 դոլար:
Փոխնախարարը նշեց, որ ծրագրի արդյունքում նախատեսվում է, որ ձեռք կբերվի 30 հազար գլուխ ոչխար: Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն էլ նշեց, որ նախատեսում են երկու ողխարաբուծական ֆերմաներ ստեղծել, որպեսզի տեղում արտադրեն ոչխարներ:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ եթե սա ռազմավարական ծրագիր է, ապա պետք է նաև քննարկել, թե բնապահպանական տեսակետից գնահատման գործընթաց պետք է անցնի՞, թե՞ ոչ, որովհետև կոնկրետ ոչխարաբուծության դեպքում այդ ռիսկը կա, որը բերում է անապատացման և դեգրադացման:
Նմանատիպ նյութեր
8656 դիտում
13:12 30-04-2020
Հաստատվեց աջակցության 15-րդ ծրագիրը. շահառուները վճարի դիմաց ծառեր կտնկեն գետերի ափերին. արժեքը՝ 200 մլն դրամ
1346 դիտում
16:33 13-05-2021
Ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման աջակցության 2021 թվականի ծրագիրը հաստատվեց
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
739 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»