2550 դիտում
10:48 20-09-2019
Եթե պետք են արմատական փոփոխություններ, ապա անհրաժեշտ է, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը ղեկավարեն քաղաքական դեմքերը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Որևէ մեկին պաշտոնի նշանակելիս՝ ես լույս աշխարհ եմ բերում 100 նախանձողների և մեկ երախտամոռի», – ասում էր Լյուդովիկոս 14-րդը: (Նույն թագավորը, որին վերագրում են «պետությունը ես եմ» ասույթը): Դա նշանակում է, որ հարյուր պալատական կնեղվի, թե ինչու իրեն կամ իր «թայֆայից» որևէ մեկին չեն նշանակել, իսկ միակ «երջանիկը» պետք է հասկանա, որ նրա երջանկությունը հավերժ չի տևելու՝ կամ ինքն է ինչ-որ բան սխալ անելու, կամ եթե չանի էլ, նրան, միևնույն է, կասկածելու են մեծ կամ փոքր «դավադրության» մեջ՝ բա ինչի՞ համար են 100 նախանձողները:
Արթուր Վանեցյանի պարագայում Ֆրանսիայի միապետի ձևակերպած օրինաչափությունը գործում է ողջ ուժով: Իշխանամետ շրջանակները և պաշտոնական քարոզչությունը թիրախավորել է ԱԱԾ նախկին պետին. «պարզվում է», նա սոսկալի անձնավորություն է, ընտանիքը «կրիմինալի» մեջ է թաթախված, հրաժարականի տեքստում «նախկինների» թելադրանքով լիքը սխալ բաներ է ասել, համ էլ՝ Ծառուկյանի հետ է հանդիպել (ինչը սակայն, հերքվեց), լուսանկարներ ունի «վատ» մարդկանց հետ: Որ այդքան «անհաջող կադր» է, ինչո՞ւ էիք նշանակում՝ մասնավորապես, ընտանեկան կապերը կարելի էր նախօրոք ստուգել:
Բայց, ինչպես և այլ դեպքերում, ես հակված եմ մտածել ոչ այնքան անձնական, որքան համակարգային խնդիրների մասին.
1/ Ճշտել ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության, քննչական մարմինների գործառույթները,
2/ ճշտել՝ ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը պետք է լինեն քաղաքական թիմի անդամնե՞ր (ինչպես առաջարկում է «Լուսավոր Հայաստանը»), թե՞ ապաքաղաքական մասնագետներ:
Երկրորդ հարցի պատասխանը միանշանակ չէ. ժամանակին ՆԳ նախարար և ԱԱՊՎ պետ նշանակված Վանո Սիրադեղյանը և Դավիթ Շահնազարյանը, իհարկե, քաղաքական գործիչներ էին: Թե ինչ են նրանք արել իրենց պաշտոններում՝ առանձին խոսակցության առարկա է, բայց պարզ է նման նշանակումների տրամաբանությունը՝ կայացնել այդ կառույցները նոր՝ անկախ Հայաստանի և շուկայական հարաբերությունների պայմաններում: Հիմա այդ կառույցներն, ինձ թվում է, լավից-վատից կայացել են. եթե ներկայիս իշխանությունը կարծում է, որ չեն կայացել, և պետք են կտրուկ արմատական փոփոխություններ, ապա, հավանաբար, դարձյալ անհրաժեշտ է, որ դրանք ղեկավարեն քաղաքական դեմքերը, ընդ որում՝ կամային ուժեղ հատկություններով օժտված:
Եվ այստեղ դարձյալ ի հայտ է գալիս երկրորդ, այսինքն՝ այդ կառույցների գործառույթների խնդիրը: ԱԱԾ-ի գործառույթն, իմ կարծիքով, պետք է լինի միայն հետախուզությունն ու հակահետախուզությունը: Կոռուպցիայի կամ, ասենք, հարկերից խուսափողների դեմ պայքարը, որքան ես հասկանում եմ, այլ իրավապահ կառույցների խնդիրներն են: Ասում են, կոռուպցիան ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է: Այո, բայց կարող եմ էլի մի քանի «սպառնացող» խնդիր թվարկել: Օրինակ, արտագաղթը, կրթության ցածր մակարդակը, անորակ, երբեմն թունավոր սնունդը, Սևանից ձուկ գողանալը: Դե, թող դրանցով էլ ԱԱԾ-ն զբաղվի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2025 դիտում
15:28 09-12-2016
Տարոն Մարգարյան. «Ոլորտում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»
2485 դիտում
10:47 31-07-2018
Եթե նեղված եք, ուրեմն զոհ եք․ արմատական ներումը դուրս կբերի զոհի արգավիճակից․ «Առավոտ»
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
976 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»