1256 դիտում
16:56 20-09-2019
Դավիթ Մելքոնյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Մելքոնյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին:
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդ-վա¬ծի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարա-դատության առաջին դասի խորհրդական Դավիթ Մանուկի Մելքոնյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Նմանատիպ նյութեր
3672 դիտում
13:31 21-02-2020
Արցախի ՔԿ նախագահին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Այս բաժնից
2005 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
910 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21406 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու