211652_close_icon
views-count21739 դիտում article-date 14:29 22-09-2019

Սաղմոսավանցիները փորձում էին փակել Սաղմոսավանք վանական համալիր տանող ճանապարհը. գյուղապետը բանակցություններ է վարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, պատրաստվում էին փակել Սաղմոսավանք վանական համալիր տանող գլխավոր ճանապարհը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ստիպված ենք ցանկացել դիմել այդ միջոցի, քանի որ ամեն անգամ տարբեր առիթներով միջոցառումներ կատարելու ժամանակ գյուղամիջյան ճանապարհները մեզ համար դառնում են անանցանելի: Որոշ անպատասխանատու վարորդներ իրենց ավտոմեքենաները կայանում են սիրտները որտեղ ուզի ու մենք չենք կարողանում մեր ավտոմեքենաներով ազատ տեղաշարժվել: Մենք չենք ասում՝ թող չայցելեն. ինչքան շատ գան մարդիկ, բոլորն էլ մեր գլխի վրա տեղ ունենն, բայց պետք չի ուրիշին անհարմարություններ պատճառել»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Սաղմոսավանի գյուղապետ Գևորգ Ավագյանը հանդիպեց Սաղմոսավանք վանական համալիրի հոգևոր հովվի հետ ու ձեռք բերվեց պայմանավորվածություն, որպեսզի խնդիրը 10 օրվա ընթացքում կարգավորվի, հակառակ դեպքում «Մենք մեր անելիքը անելու ենք»,- ասում էին գյուղացիները: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր