3334 դիտում
23:33 22-09-2019
Արման Սաղաթելյան. Եթե ԱԽՔ-ը զբաղված է էժան մանիպուլիացիաներով, ապա ի՞նչ ազդակներ են ստանում Հայաստանի թշնամիները
ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԱԽՔ-ին չէի անդրադառնա, եթե անվտանգության խնդիր չլիներ: Փաստացի, մարդը մինչև հիմա չի հասկացել, թե ուր է հայտնվել, և ինչի համար: Եռացող տարածաշրջանային մարտահրավերները թողած, Ադրբեջանի Պաշտպանության նախարար Հասանովի հոխորտանքը թողած, զբաղված է ներքաղաքական էժանագին հայտարարություններով:
Ի պաշտոնե անվտանգության խնդիրներով զբաղվելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձն ինքն է անվտանգության խնդիրներ ստեղծում:
Եթե ԱԽՔ-ը զբաղված է էժան մանիպուլիացիաներով, ապա ի՞նչ ազդակներ են ստանում Հայաստանի թշնամիները, որ ատամները սրած սպասում են, թե երբ է ներքաղաքական գզվռտոցն այն աստիճանի թուլացնելու երկրի պաշտպանական համակարգն ու անվտանգային միջավայրը, որ հնարավոր լինի շեշտակի մահացու հարված հասցնել:
Այս երիտասարդը չի հասկանում, որ անվտանգությունը բոլորի անվտանգությունն է` անկախ քաղաքական հայացքներից, կողմնորոշումներից, սև ու սպիտակից: Չի հասկանում, որ անվտանգությունը Հարավային Կովկասում պետականություններ ձևավորած հայ ժողովրդին միավորող գլխավոր գաղափարն է, գլխավոր ծրագիրն է, և այստեղ բաժանարար գծեր չեն կարող լինել:
Չի հասկանում, որ եթե ինքն ունի քաղաքական հավակնություններ, ապա Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում այդ հավակնությունները կարող են դրսևորվել զուտ միայն անվտանգության գաղափարի շուրջ բոլորին միավորելու, այլ ոչ թե պառակտելու, ջահելական ու շառլատանային ոճով լեզվին տալու փառատոններ կազմակերպելու տիրույթում»:
Նմանատիպ նյութեր
4142 դիտում
15:13 27-02-2020
Բիզնեսից ազդակներ ենք ստանում, ասում են՝ եթե 42 մլրդ դրամ վերադարձրել եք, որտե՞ղ եք ուզում մեզ «քցեք». Փաշինյան
29025 դիտում
16:16 01-03-2020
Մենք ազդակներ ենք ստանում, որ Ծաղկաձորի հյուրանոցներում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվում են պատվերներից․ վարչապետ
Այս բաժնից
961 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
949 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
877 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր