ԶԼՄ-ները հրապարակել են Պուտինի՝ ՆԱՏՕ-ի երկրներին հղած ուղերձը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 19-ին ուղերձ է հղել մի շարք երկրների, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամների՝ Եվրոպայում և այլ տարածաշրջաններում միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղաբաշխման մորատորիում սահմանելու առաջարկությամբ: Տեղեկացնում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով փաստաթղթի բովանդակությանը ծանոթ աղբյուր:
«Ձեզ կոչ ենք անում պաշտպանել մեր ջանքերը՝ հանդես գալով հօգուտ ՆԱՏՕ-ի շրջանակներում ցամաքային բազավորման միջին և փոքր հեռահարության հրթիռների ծավալման մորատորիումի, այն բանի նմանությամբ, ինչ հայտարարել է Ռուսաստանը»,- ասված է հաղորդագրության տեքստում, հաղորդել է ria.ru-ն: