3120 դիտում
14:34 25-09-2019
Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար ծովային երկաթուղային-ավտոմոբիլային կամուրջը
Չինաստանն ավարտել Է ծովային նեղուցի վրայով աշխարհում ամենաերկար կամրջի հիմնական կառուցվածքի շինարարությունը, որը նախատեսված Է ինչպես ավտոմոբիլային, այնպես Էլ երկաթուղային տրանսպորտի համար: Ինչպես հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, սեպտեմբերի 25-ի առավոտյան շինարարները տեղադրել են այդ խոշորածավալ կառույցի 473 տոննա քաշով վերջին հեծանը: Տեղեկացնում են չինական լրատվամիջոցները։
Խոսքը վերաբերում Է այն կամրջին, որը Ֆունչժոու քաղաքը (Ֆունցզյանի արեւելյան նահանգ) կմիացնի Պինտանի գավառի հետ: Երկհարկ կառուցվածքի ընդհանուր երկարությունը կկազմի 16,3 կիլոմետր: Վերին մակարդակում կլինի վեցգոտի ճանապարհ ավտոտրանսպորտի համար՝ նախատեսված դրանով ժամում մինչեւ 100 կիլոմետր արագությամբ երթեւեկության համար: Ստորին մակարդակը նախագծված Է երկաթուղային տրանսպորտի համար: Այդ կամրջի կառուցումն սկսվել Է 2013 թվականի նոյեմբերին, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում Է 10,9 միլիարդ յուանի (շուրջ 1,5 միլիարդ դոլարի) չափով: Կամուրջը նախատեսված Է շահագործման հանձնել 2020 թվականի առաջին կեսին:
Նմանատիպ նյութեր
4617 դիտում
17:53 20-08-2016
Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ապակյա կամուրջը
4285 դիտում
13:38 03-09-2016
Այցելուների ահռելի հոսքի պատճառով փակվել է աշխարհի ամենաերկար ու ամենաբարձր ապակե կամուրջը
27993 դիտում
13:51 30-07-2017
Շվեյցարիայում բացվել է աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը
Այս բաժնից
640 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
742 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
1000 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով