211652_close_icon
views-count11449 դիտում article-date 23:13 25-09-2019

Ինչպես են հարցաքննել Անժելա Թովմասյանին. Aravot.am

[url=https://www.aravot.am/2019/09/25/1068225/?fbclid=IwAR1UHf49YEVGbXEw6FJ4V9tO-CzFEwv3yfzp00I7DrM4xXaIIh8GsEHva2o]Aravot.am[/url]-ը Hayeli.am-ի խմբագիր Անժելա Թովմասյանից հետաքրքրվեց` արդյոք ներկայացե՞լ է հարցաքննության, մանավանդ Քննչական կոմիտեում հարցաքննվելու համար ծանուցագիր էր ստացել «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ» վերնագրով հոդվածից հետո: Անժելա Թովմասյանը տեղեկացրեց, որ մի անգամ տեղում չի եղել, իսկ այսօր եկել են խմբագրություն: «Խոսքն այն հոդվածի մասին է, որտեղ ասվում է, որ ինքնասպանություն գործած Հայկ Հարությունյանն ասել է, թե գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը իրեն ստիպում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, մինչդեռ նրանք մեղավոր չեն: Դրա հետ կապված իրենք ուզում էին ճշտել տեղեկատվությանս աղբյուրը: ԶԼՄ-ների մասին օրենքի իմ իրավունքից օգտվելով` ասացի, որ չեմ բացահայտի տեղեկատվության աղբյուրը: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/09/25/1068225/?fbclid=IwAR1UHf49YEVGbXEw6FJ4V9tO-CzFEwv3yfzp00I7DrM4xXaIIh8GsEHva2o]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր