7230 դիտում
18:06 23-10-2019
Անժելա Թովմասյանին առաջարկել ենք եթերից զրկված «Հայելու առաջ» հաղորդումը տեղափոխել Արմնյուզ հեռուստաընկերություն․ Արամ Անտինյան
Եթերից զրկված Անժելա Թովմասյանին առաջարկել ենք «Հայելու առաջ» հաղորդումը տեղափոխել Արմնյուզ հեռուստաընկերություն։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը։
«Կարևորելով ազատ մամուլի դերը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում ու խիստ դատապարտելով այն ճնշումները, որոնց թիրախը դարձան Անժելա Թովմասյանն ու իր լրատվամիջոցը, Անժելա Թովմասյանին առաջարկ ենք արել եթերից զրկված «Հայելու առաջ» հաղորդումը տեղափոխել Արմնյուզ հեռուստաընկերություն»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Անժելա Թովմասյանի ղեկավարած «Հայելի» մամուլի ակումբի վրա 4 հոգի ձվեր էին նետել և պաստառներ փակցրել դռանը՝ «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագրով նյութի պատճառով: Նրանց դեմ քրգործ է հարուցվել ԶԼՄ աշխատանքը խոչընդոտելու հոդվածով։
Ավելի ուշ Անժելա Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող իր հեղինակային հաղորդաշարը՝ «Հայելու առաջ»–ը, արդեն մի քանի շաբաթ է եթերում չէ։
«Ոչ իմ նախաձեռնությամբ։ Չեմ ուզում մեկնաբանել ու գնահատականներ տալ, թե ինչու է այդպես ստացվել։ Կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է։ Այնպես է ստացվել, որ «սիրո և հանդուրժողականության» թիրախում մեր ընտանիքն է հայտնվել, բայց ես սա ընդամենն արձանագրում եմ սոսկ փաստի, այլ ոչ տրտնջալու համար։ «Կենտրոնում» իմ աշխատանքային գործունեությունը դադարեցված է։ Ես շնորհակալ եմ «Հայելու առաջ» հաղորդաշարի անդավաճան հեռուստադիտողներից։ Շնորհակալ եմ նաև «Կենտրոն» հեռուստաընկերության թիմից՝ երկար տարիների համատեղ աշխատանքի համար»,-գրել էր նա։
Նմանատիպ նյութեր
6854 դիտում
16:47 22-10-2020
«Հայելու առաջ» հաղորդումը փակելն ուղղակի բռնություն է, սա այլ խոսքով չես բնութագրի. Միհրդատ Մադաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2150 դիտում
21:18 10-01-2019
Մենք ստեղծում ենք իր ոճի մեջ յուրատեսակ ու պրոֆեսիոնալ առումով առանձնահատուկ մի պլատֆորմ. Արամ Անտինյան. Tert.am
Այս բաժնից
736 դիտում
09:53 03-02-2025
Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում
853 դիտում
09:28 03-02-2025
Իշխանությունը հերթական փոթորկից առաջ մասշտաբային ապատեղեկատվության մեծ դnզա է ներարկում․ Աբրահամյան
784 դիտում
09:14 03-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ