211652_close_icon
views-count1308 դիտում article-date 15:40 25-03-2021

Արցախցիների 68 հազարական դրամով աջակցության ծրագիրը երեկվանից սկսվել է ֆինանսավորվել

Արցախցիների 68 հազարական դրամի աջակցության ծրագիրը մարտի 24-ից ֆինանսավորվում է: Այդ մասին կառավարության նիստում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Խոսքը յուրաքանչյուր քաղաքացուն 68 հազարական դրամի տրամադրման ծրագրի մասին է: Երեկ արդեն մոտ 80 հազար քաղաքացու աջակցություն է տրամադրվել:  Ընդհանուր առմամբ 5,5 մլրդ դրամի սահմաններում, գործընթացը շարունակվում է»,-ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր