211652_close_icon
views-count3571 դիտում article-date 16:35 26-09-2019

Ծանրամարտի ԱԱ. Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում սահմանեց աշխարհի ռեկորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թաիլանդական Պատտայա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այսօր ներկայացնում է 109 կգ քաշային աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Մեր մարզիկն առաջին մոտեցմամբ նախնական պատվիրել էր 190 կգ, ինչը ամենաբարձր պատվերն էր: Չինացի Յանգ Ժեն պատվիրել էր 187 կգ: Ի վերջո, պոկում վարժությունում Սիմոնը առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 190 կգ-անոց ծանրաձողը: Երկորդ մոտեցմամբ մեր մարզիկը բարձրացրեց 195 կգ-ը: Երրորդ մոտեցմանը մեր մարզիկը գլխավերևում պահեց 199 կգ մարզաձողը և սահմանեց աշխարհի ռեկորդ, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/09/26/simon122/1020173]Armsport.am[/url]-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր