136940 դիտում
20:43 26-09-2019
Արտակարգ դեպք Աբովյանի կանանց գաղութում. 2 կալանավոր խցի պատուհանին հարակից պատը փորելով՝ փորձել են դիմել փախուստի. հետքերը քողարկել էին հացի խմորով ու ատամի մածուկով
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ժողովրդին հայտնի՝ կանանց գաղութում:
Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ, Շամշյանը, ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով կալանավորված 20-ամյա Լուիզա Ջ.-ն և ՀՀ քր ր-ի 34-108 հոդվածի 2-դ մասի 8-րդ կետի հատկանիշներով կալանավորված 29-ամյա Մարետա Խ.-ն գաղութի հիմնարկից փախուստ կատարելու նպատակով նախնական համաձայնության գալով, շինարարական գամի գործադրմամբ փորձել են թիվ 04 խցի պատուհանին հարակից պատը, առաջացնելով 58 սմ երկարությամբ 24 սմ լայնությամբ և 4 սմ խորությամբ փորվածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենը քողարկելու նպատակով նրանք օգտագործել են հացի խմոր և ատամի մածուկ:
Կալանավորվածները սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ գաղութի աշխատակիցները նկատել են այն:
Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 355 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1872 դիտում
20:41 12-09-2014
Ատամի մածուկով արված նկարներ. ֆոտոշարք