1479 դիտում
15:03 27-09-2019
Վարդենիսի մանկավարժական ինստիտուտի ռեկտորը վերականգնել է պետությանը պատճառած վնասը
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի կողմից առերևույթ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2011-2012թթ. ընթացքում դիմորդը դիմել է «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտ, սակայն հետագայում չի ցանկացել սկսել ուսումը և ավարտական դիպլոմ չի ստացել:
Մինչդեռ, 31.08.2009թ. նույն ԲՈԻՀ-ի ռեկտորը տվյալ դիմորդին ձևակերպել է որպես ուսանող և 2009-2015թթ ուսումնական տարիների ընթացքում ինստիտուտի տեղեկագրերում վերջինիս անվամբ լրացվել են կեղծ տվյալներ, որից հետո պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող ընկերության հրամանագրքում և բարձրագույն կրթության դիպլոմների բաշխման մատյանում կատարվել են կեղծիքներ, որի արդյունքում նույն դիմորդի անվամբ դուրս է գրվել կեղծ ավարտական դիպլոմը:
Բացի այդ, պարզվել է, որ ռեկտորը 2014-2018թթ ընթացքում ուսանողներից գանձած ուսման վարձավճարների մի մասը չի մուտքագրել ԲՈՒՀ-ի դրամարկղ, որի արդյքունքում չարամտորեն խուսափել է իր հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից՝ պետությանը պատճառելով ընդհանուր 8.921.647 ՀՀ դրամի վնաս:
2018թ. օգոստոսի 20-ին ԲՈՒՀ-ի ռեկտորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:
Սակայն, հետագա նախաքննության ընթացքում «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ»-ի տնօրենի կողմից պետությանը պատճառված վնասն ամբողջությմաբ վերադարձվել է
Հաշվի առնելով, որ նախաքննության ընթացքում ռեկտորը վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ տույժ և տուգանքներով հանդերձ, ուստի նրա նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ չհեռաալու մասին որոշումը վերացնելու մասին որոշման օրինակն ուղարկվել է համապատասխան կառույց:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
8686 դիտում
18:50 24-10-2018
Սյունիք համայնքի ղեկավարն ամողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը
Այս բաժնից
757 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
628 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
430 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը