8043 դիտում
18:25 27-09-2019
Դավիթ Տոնոյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետությունում շարունակվող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ վարժանքներ են անցկացնում ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է գումարտակային զորավարժության ընթացքին, շրջել բացազատված ուսումնական կետերում և դաշտային հոսպիտալում, անձնակազմի հետ քննարկել պայմանական մարտական գործողությունների մանրամասները, հրամանատարական կազմին տվել որոշ հանձնարարականներ:
Դավիթ Տոնոյանը եղել է նաև ԶՈՒ ինժեներական զորամասերից մեկում, հանդիպել զինված ուժերը համալրած պահեստազորայինների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է վարժանքներին ներգրավված անձնակազմի տրամադրությամբ, մարտավարամասնագիտական պատրաստությամբ, ծանոթացել կեցության պայմաններին, մատուցվող սննդի որակին և պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին զորավարժությանն ակտիվ մասնակցության համար, բարձր գնահատել անհրաժեշտության դեպքում զինված ուժերի շարքերը համալրելու և հայրենիքի պաշտպանության գործում ներդրում ունենալու նրանց պատրաստակամությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1450 դիտում
21:24 04-10-2024
Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն. ՊՆ
8636 դիտում
21:36 31-10-2017
Պաշտպանության նախարարը մասնակցել է «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1336 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
958 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը