2214 դիտում
17:51 28-09-2019
Աշխարհահռչակ Պառով Ստելար բենդն անհամբեր սպասում է հայաստանյան համերգին
Համաշխարհային ճանաչում վայելող Պառով Ստելար բենդն անհամբերությամբ է սպասում իր հայաստանյան համերգին: Այն կկայանա նոյեմբերի 8-ին, ժամը 19:00 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մինչ երևանյան այցը բենդի հիմնադիր Պառով Ստելարն իր [url=https://www.facebook.com/parovstelar/videos/426384424666355/?eid=ARBuvIirtGQ5Sdr5oKvwnJ5spb6aEskOLarupnwW9uN8INdkzIHmjWFrJHEc9_fs1AONjMj7H_EsESUk]ուղերձն[/url] է հղել հայ երկրպագուներին:
«Հե՜յ, Հայաստան: Պառով Ստելար բենդն է գալիս: Տոմսեր ձեռք բերեք նոյեմբերի 6-10-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Silk Note փառատոնի համերգների համար: Ուրախ կլինենք հանդիպել ձեզ փառատոնի շրջանակում»,- գրել է Պառով Ստելարը:
Հիշեցնենք, որ Պառով Ստելար բենդի երևանյան համերգը տեղի է ունենալու Silk Note Festival-ի շրջանակում, որը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։
Պառով Ստելար բենդի երևանյան համերգին կհնչեն խմբի՝ վերջերս հանրության դատին հանձնված և ճանաչում վայելող ստեղծագործություններ:
Պառով Ստելարը և Պառով Ստելար բենդը Մարկուս Ֆյուրեդերի նախագծերն են: Վերջինս էլեկտրո-սվինգ երաժշտական ժանրի հիմնադիրն է, Ավստրիայի միջազգայնորեն ճանաչում վայելող ամենահաջողակ արտիստներից մեկը:
Կոլեկտիվն ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, նրանց կատարումները բազում ֆիլմերի, հեռուստատեսային շոուների և գովազդների սաունդթրեքեր են: Պառով Ստելար բենդն աշխարհում հանդես է եկել ավելի քան 1000 կենդանի կատարումներով:
Silk Note-ի համերգներից ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:
Նմանատիպ նյութեր
11874 դիտում
20:48 26-09-2018
Ալեքսեյ Չումակովն անհամբեր սպասում է երևանյան համերգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13665 դիտում
17:18 22-09-2014
Նոր մանրամասներ գերության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյանի մասին. հարազատներն անհամբեր սպասում են սեպտեմբերի 26-ին
Այս բաժնից
979 դիտում
14:32 20-10-2024
Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում է
883 դիտում
14:20 20-10-2024
Ծաղկաձորում 103 մլն. 865 հազար դրամ կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի համար