6551 դիտում
12:19 28-09-2019
Երևանում սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 1-ին մի քանի փողոցներ փակ են լինելու
Սինգապուրի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 08.00-ից 15.00-ը, փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային - Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան - Թումանյան խաչմերուկից Աբովյան - Արամի խաչմերուկը և Պուշկինի փողոցը՝ Պուշկին - Հին Երևանցի խաչմերուկից Սախարովի հրապարակ:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 08.00-ից 17.00-ը, փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային - Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային - Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը՝ ժամը 12.00-ից 17.00-ը, փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան - Պրոշյան խաչմերուկից Բաղրամյան - Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պրոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան - Պրոշյան խաչմերուկից Մաշտոց - Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը:
Նմանատիպ նյութեր
3340 դիտում
16:38 30-09-2019
Հոկտեմբերի 1-ին փակ են լինելու փողոցներ. ՃՈ հայտարարությունը
3571 դիտում
23:24 10-09-2019
Գյումրիում սեպտեմբերի 21-ին փակ են լինելու մի շարք փողոցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1870 դիտում
19:01 19-09-2019
Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ
Այս բաժնից
577 դիտում
19:34 20-01-2025
Հունաստանում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը
907 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին
682 դիտում
19:11 20-01-2025
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը