3478 դիտում
23:24 10-09-2019
Գյումրիում սեպտեմբերի 21-ին փակ են լինելու մի շարք փողոցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանությունը հորդորում է ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում կայանալիք միջոցառումների մեկնել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով, ինչպես և գնացքով, քանի որ միջոցառումների կապակցությամբ փակ են լինելու մի շարք փողոցներ և Գյումրում մեքենայով երթևեկելը լինելու է բավական դժվար։
«ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ բազմաբնույթ միջոցառումներ կիրականացվեն Գյումրիում։ Սեպտեմբերի 21-ին կազմակերպվելու են համերգներ, կինոդիտումներ, հանրային քննարկումներ, ցուցահանդեսներ, տեղադրվելու են մարզերի կոլորիտը ներկայացնող տաղավարներ, իսկ երեկոյան ժամը 19-ին Վարդանանց հրապարակում տեղի կունենա գալա համերգ։ Անկախության օրվա արթիվ Գյումրու կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով կներկայանան Երևանում հայտնի բարերն ու սրճարանները։ Միջոցառումների մասնակցողներին հորդորում ենք ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել։
Առհասարակ, ցանկալի է՝ Գյումրի մեկնել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով, ինչպես և գնացքով, քանի որ միջոցառումների առթիվ փակ են լինելու մի շարք փողոցներ և Գյումրում մեքենայով երթևեկելը լինելու է բավական դժվար։ Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք միջոցառումների ընթացքում դրսևորել պատշաճ վարքագիծ, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը՝ որպեսզի չխաթարվի օրվա տոնականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1777 դիտում
19:01 19-09-2019
Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ
6467 դիտում
12:19 28-09-2019
Երևանում սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 1-ին մի քանի փողոցներ փակ են լինելու
6101 դիտում
17:12 19-10-2018
Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ են լինելու
Այս բաժնից
499 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
388 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
499 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան