1820 դիտում
13:56 28-09-2019
Փակ են լինելու փողոցներ. ՃՈ հայտարարությունը
Տեղեկացնում ենք, որ Սինգապուրի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է:
Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 08.00-ից 15.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային - Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը:
Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան - Թումանյան խաչմերուկից Աբովյան - Արամի խաչմերուկը և Պուշկինի փողոցը՝ Պուշկին - Հին Երևանցի խաչմերուկից Սախարովի հրապարակ:
Տեղեկացնում ենք նաև, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 08.00-ից 17.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային - Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային - Դեմիրճյան խաչմերուկը:
Նույն օրը, ժամը 12.00-ից 17.00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան - Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան - Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան - Պռոշյան խաչմերուկից Մաշտոց - Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
4697 դիտում
20:31 12-07-2019
Փակ են լինելու փողոցներ. ՃՈ հայտարարությունը
3343 դիտում
16:38 30-09-2019
Հոկտեմբերի 1-ին փակ են լինելու փողոցներ. ՃՈ հայտարարությունը
2585 դիտում
11:15 23-04-2022
Ապրիլի 23-ին և 24-ին փողոցներ են փակ լինելու. Ոստիկանության հայտարարությունը
Այս բաժնից
556 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
901 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել