2510 դիտում
11:15 23-04-2022
Ապրիլի 23-ին և 24-ին փողոցներ են փակ լինելու. Ոստիկանության հայտարարությունը
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․30-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։ Բացի այդ, նույն օրը, ժամը 9․00-ից 10․30-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Նմանատիպ նյութեր
4625 դիտում
20:31 12-07-2019
Փակ են լինելու փողոցներ. ՃՈ հայտարարությունը
1745 դիտում
13:56 28-09-2019
Փակ են լինելու փողոցներ. ՃՈ հայտարարությունը
3184 դիտում
16:38 30-09-2019
Հոկտեմբերի 1-ին փակ են լինելու փողոցներ. ՃՈ հայտարարությունը
Այս բաժնից
679 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
532 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
667 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան