2769 դիտում
16:18 03-10-2019
Մոսկվայում զանգվածային ձերբակալումներից հետո ԱՄՆ սենատորները պահանջում են նոր պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ
ԱՄՆ 11 սենատոր, որոնք ներկայացնում են թե՛ Հանրապետական եւ թե՛ Դեմոկրատական կուսակցությունները, կոչ են արել Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանն ու Առեւտրի նախարարությանը Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ ընդունել՝ Ռուսաստանում քաղաքական հետապնդումների եւ զանգվածային ձերբակալությունների ի պատասխան, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5107891.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Իրենց նամակում, որը հասցեագրված է Սպիտակ տան վարչակազմի առանցքային անդամներ պետքարտուղար Մայք Փոմփեոյին եւ առեւտրի նախարար Սթիվ Մնուչինին, ազդեցիկ սենատորներ Բեն Քարդինը, Մարկո Ռուբիոն, Ջենի Շահինը, Ջոն Քորնինը եւ մյուսները, կոչ են անում ի պատասխան ավելի քան 200 քաղբանտարկյալի նկատմամբ Ռուսաստանում հետապնդումների, նոր պատժամիջոցներ մտցնել:
«Ռուսաստանում քաղբանտարկյալների թվում են խաղաղ ցուցարարներ, քաղհասարակության ակտիվիստներ, մարդու իրավունքները պաշտպանող իրավաբաններ, լրագրողներ, Ղրիմի թաթարներ, «անցանկալի» պիտակ ստացած քաղաքական կառույցների անդամներ, ինչպես նաեւ արգելված կրոնական խմբերի ներկայացուցիչներ», - նշված է նամակում: Քաղբանտարկյալների թվում նշվում են Ալեքսեյ Պիչուգինը, ում բանտարկել են 16 տարով «Յուկոսի գործով», եւ Կոնստանտին Կոտովը, ում ազատազրկել էին սեպտեմբերին՝ խաղաղ ցույցին մասնակցելու համար:
Թեեւ Ռուսաստանի մի շարք պաշտոնյաներ արդեն գտնվում են ամերիկյան պատժամիջոցների տակ, «մյուսները, այդ թվում գլխավոր դատախազ Յուրի Չայկան, արդարադատության նախարար Անեքսանդր Կոնովալովը, Դաշնային քրեակատարողական ծառայության տնօրեն Գեննադի Կորնիենկոն, դեռեւս պատժամիջոցների տակ չեն», ասված է նամակում:
Նամակը սենատորներն ուղարկել են ի պատասխան Մոսկվայում ընդդիմադիր խաղաղ բողոքի ակցիաների մասնակիցների զանգվածային ձերբակալությունների:
Նմանատիպ նյութեր
3193 դիտում
21:01 02-08-2018
ԱՄՆ սենատորները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնող օրինագիծ են ներկայացրել
5243 դիտում
11:38 19-09-2016
Ամերիկացի սենատորները պահանջում են քայլեր ձեռնարկել Մոսկվայի դեմ՝ իրանական ռազմաբազան օգտագործելու համար
Այս բաժնից
793 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
925 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի