2719 դիտում
19:34 06-10-2019
KWF Armenia-ի ներկայացուցիչները նվաճել են 20 մեդալ «KWF Ukrainian Open Cup 2019» միջազգային մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նիկոլաեւում (Ուկրաինա) անցկացվել է «KWF Ukrainian Open Cup 2019» միջազգային մրցաշարը: «Նադեժդա» սպորտային համալիրում (Նիկոլաեւ) անցկացվել է կիոկուշին կարատեի «KWF Ukrainian Open Cup 2019» մրցաշարը պատանի աղջիկների եւ տղաների մասնակցությամբ: Առաջին տեղի համար պայքարում էր 360 մարզիկ Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Նախքան առաջնությունը կայացել է պարգեւատրման արարողություն, որի ժամանակ վկայականներ են տրվել KWF Հայաստանին:
Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան (KWF Armenia) ներկայացել է 52 հոգանոց կազմով՝ 45 մասնակից եւ 7 մարզիչ: Առաջնության ժամանակ ներկա էր Հայաստանի Հանրապետությունում KWF-ի ազգային ներկայացուցիչ սենսեյ Սպարտակ Գասպարյանը:
Ըստ Ուկրաինայում Հայերի միության մամուլի ծառայության՝ KWF Armenia-ի ներկայացուցիչները նվաճել են 20 մեդալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նիկոլաևի մարզային Ուկրաինայի հայերի միությունը (ղեկավարը Արթուր Կոխլիկյանն) պարբերաբար անցկացնում է միջոցառումներ` ուղղված սպորտի մասսայականացմանը:
Ինչպես հայտնի է, սպորտային նախագծերին ուղղված աջակցությունը Ուկրաինայի Հայերի միության գործունեության առաջնահերթություններից է: Տարբեր սպորտային միջոցառումների ժամանակ պարգեւներ են տրվում Ուկրաինայում Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1861 դիտում
23:01 10-12-2014
Գառնիկ Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել բռնցքամարտի միջազգային մրցաշարում
1562 դիտում
14:03 17-11-2015
Հայ սուսերամարտիկները մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
8050 դիտում
23:07 18-07-2017
Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Այս բաժնից
3184 դիտում
16:24 17-10-2024
Մոնիկա Աղզումյանը WKF աշխարհի կարատեի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1084 դիտում
23:41 16-10-2024
Էլիդա Քոչարյանն ապահովել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը