Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին: Քննարկվել են վերջիններիս կողմից Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման ճանապարհին առաջարկվող ծրագրային ռազմավարական դրույթները և դրանց իրագործման հարցում Բարձրագույն դատական խորհրդի դերը: Ծրագրային հիմնադրույթների և գործողությունների շրջանակը վերաբերում է.
• վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, պրոբացիայի և խնամակալության ինստիտուտների կարողությունների և դիրքի ամրապնդմանը,
• ՔՀԿ-ների և մեդիայի՝ բարեփոխումների ընթացքը վերահսկելու կարողությունների բարելավմանը,
• պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ու պատշաճ հաղորդակցության խթանմանը։
Բարձրագույն դատական խորհուրդը վերահաստատել է իր պատրաստակամությունը բաց, կառուցողական համագործակցության և ընդգծել, որ ողջունում է դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, հանրության կողմից օբյեկտիվ ընկալմանը նպաստող ցանկացած նախաձեռնություն:
[b]Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
[/b]