ԵՊՀ պրոռեկտորի լիազորությունները դատարանի որոշմամբ սահմանափակվել են. ԵՊՀ մամուլի խոսնակ
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին Տերյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/gevorget]էջում [/url]գրում է.
Հիմք ընդունելով ԵՊՀ պրոռեկտոր Ա. Իսրայելյանի հաստիքի ստեղծման անօրինականությունը՝ դատարանը կասեցրել է ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի հրամանի գործողությունը, որով ես և իմ վարչությունը ենթարկվում էինք ԵՊՀ «գլխավոր գրաքննիչին»։
Դատարանի որոշումից հետո ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն համապատասխան հրաման է ստորագրել, որով ես առժամանակ չեմ ենթարկվելու ԿԳՄՍ նախարարի ընկեր, պրոռեկտոր Ի.Ա.-ին։ Իսկ դա նշանակում է, որ գրաքննությունը ԵՊՀ-ում առժամանակ դադարեցված է։