Զենքի կամավոր հանձնում
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 8-ին Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Նա հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանող զենքը գտել է իր առանձնատան նկուղը մաքրելիս:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]