4340 դիտում
17:19 09-10-2019
Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան. վարչապետ Փաշինյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանին: Նրանք զրույց են ունեցել՝ Քիմի այցի ու նպատակների մասին:
Վարչապետը հանդիպման ավարտին համատեղ լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2428916454095402/?type=3&theater]էջում[/url] և մակագրել. «Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան»:
Քիմ Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին: Քույրերն այցելել են նաև Ծիծեռնակաբերդ: Քարդաշյանը եղել է նաև Գառնու հեթանոսական տաճարում: Քույրերին ընդունել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։
Նմանատիպ նյութեր
2332 դիտում
19:10 20-02-2017
Քոքոբելյանի հետ պայմանավորվեցինք: Առաջարկեցի՝ դու եղիր առաջին համարը, ես ֆրակցիան ղեկավարեմ. Հրանտ Բագրատյան
2065 դիտում
15:42 05-07-2019
Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ
9631 դիտում
22:40 10-04-2016
Օլիվեր Կան. Վերջերս Ռոնալդուի որովայնի մկանները ավելի հաճախ եմ տեսնում, քան` կնոջս կրծքերը. լուսանկար
Այս բաժնից
808 դիտում
11:21 26-10-2024
Ձմռան և աշնան հանդիպումը՝ Լոռիում. Սուրենյան
910 դիտում
23:48 25-10-2024
Քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները
12214 դիտում
23:05 25-10-2024
Լոռու և Արագածոտնի մարզերում սպասվում են գազանջատումներ