211652_close_icon
views-count1883 դիտում article-date 18:39 11-10-2019

Աննա Հակոբյանը Ժնևում ներկա կգտնվի շվեյցարական Կարմիր խաչի բարեգործական երեկոյին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյան հոկտեմբերի 11-ին կմեկնի Շվեյցարիայի համադաշնություն։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից: Ժնև քաղաքում հոկտեմբերի 12-ին վարչապետի տիկինը մասնակցելու է շվեյցարական Կարմիր Խաչ կազմակերպության ամենամյա բարեգործական երեկոյին։ Այցի շրջանակում տիկին Հակոբյանը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում ներկա կգտնվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից եկեղեցու հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ տրվող Սուրբ պատարագին։ Աննա Հակոբյանը կայցելի նաև Լոզանի «Ecole hôtelière de Lausanne» դպրոց, կհանդիպի դպրոցի խորհրդատվական ծառայության տնօրեն Անդրե Մակին և գործարար կապերի զարգացման տնօրեն Ռեյ Լունիուսին։

Նմանատիպ նյութեր