1479 դիտում
21:40 11-10-2019
Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի 22-րդ նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի անդամ պետությունների հանձնաժողովի 22-րդ նիստը։ Մասնակցում էին ԱՊՀ գործադիր կոմիտեի, Ռուսաստանի, Բելառուսի Ղազախստանի, Ղրղստանի, Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունների ու Հայաստանի ոստիկանության միգրացիոն ծառայությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտի աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Նիստի բացմանը ելույթով հանդես եկավ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։ Արթուր Մարտիրոսյանը կարևորեց անօրինական միգրացիայի դեմ համատեղ պայքարը, որի արդյունավետությունը պետք է խարսխվի համագործակցային դաշտի ընդլայման ու առավել ամրապնդման, ինչպես և օպերատիվ-հետախուզական փոխհամաձայնեցված համալիր միջոցառումների շնորհիվ։
Քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների իրավասու մարմինների միջև ոլորտին վերաբերող տեղեկատվության փոխանակմանը, անօրինական միգրացիայի նախականխման շրջանակներում զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությանը, միջոցառումների կազմակերպման գործում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանը և ոլորտին վերաբերող այլ հարցեր։
Նիստի ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության անօրինական միգրացիայի բաժնի ծառայողները ներկայացրեցին Հայաստանում անօրինական միգրացիայի կանխարգելման և հակազդման ուղղությամբ իրականացված «Նելեգալ 2019» միջոցառման արդյունքները։ Նիստն անցավ կառուցողական մթնոլորտում։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
13:13 16-01-2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի
1159 դիտում
13:07 16-01-2025
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է․ դատախազությունը բողոք կներկայացնի
1066 դիտում
13:03 16-01-2025
Ֆիզկուլտ ինստիտուտը նոր ռեկտոր ունի