211652_close_icon
views-count1645 դիտում article-date 16:49 12-10-2019

Աննա Հակոբյանն այցել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց․ քննարկվել են համագործակցության մի շարք ծրագրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը «Արմենիա» եւ «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար եւ բարերար Վահե Գաբրաշի հրավերով հոկտեմբերի 11-ին այցելել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց (Ecole hôtelière de Lausanne), որտեղ հանդիպել է դպրոցի խորհրդատվական ծառայության տնօրեն Անդրե Մակի եւ գործարար կապերի զարգացման տնօրեն Ռեյ Լունիուսի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյան, «Արմենիա» եւ «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար եւ բարերար Վահե Գաբրաշը, տիկնոջ՝ Հյուգեթ Գաբրաշի հետ, Շառլ Էգլի եւ Արուս Զարբաբյան Էգլին։ Անդրե Մակն ու Ռեյ Լունիուսը Աննա Հակոբյանին ներկայացրել են Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի պատմությունը, առաքելությունը, նպտակները, հնարավորություններն ու հետագա ծրագրերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել զբոսաշրջության ու սպասարկման ոլորտի առանձնահատկությունների, դրանց զարգացման հեռանկարների մասին, անդրադարձան այս բնագավառում Շվեյցարիայի արձանագրած ձեռքբերումներին։ Քննարկում է ծավալվել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունների շուրջ։ Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցը զբոսաշրջության եւ սպասարկման ոլորտում աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է համարվում։ Այն բարձրակարգ կրթություն է տրամադրում նրանց, որոնք ցանկանում են աշխատել կառավարման, զբոսաշրջության, սպասարկման, ռեստորանային եւ հյուրանոցային ծառայության ոլորտներում, ինչպես նաեւ հյուրընկալության հետ կապված այլ ճյուղերում (արարողակարգ, խորհրդատվություն, բանկեր, անշարժ գույք եւ այլն):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր