1741 դիտում
20:38 12-10-2019
ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Արցախի խորհրդարան. ՖՈՏՈՇԱՐՔ
Հոկտեմբերի 12-ին խորհրդարանում հյուրընկալվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակությունը, որի կազմում են ամերիկյան մի շարք նահանգների օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբերի պատասխանատուներ:
Խորհրդարանի նախագահը ողջունել է հյուրերին և տեղեկացրել, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում Ազգային ժողով են այցելել ԱՄՆ-ից ժամանած ևս երկու պատվիրակություններ: Նրա խոսքով՝ եթե այլ երկրների պատվիրակները առաջին քայլերն են կատարում Արցախը բացահայտելու ուղղությամբ, ապա ամերիկյան գործընկերները Արցախի հետ աշխատելու երկար տարիների փորձ ունեն:
Բարձր գնահատելով ԱՄՆ-ում Արցախի բարեկամների և հայկական կառույցների աշխատանքը՝ Աշոտ Ղուլյանը մասնավորապես նշել է ամերիկյան ինը նահանգների և մի շարք քաղաքների օրենսդիր մարմինների կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևերի ընդունումը, և հույս հայտնել, որ գործընթացը շարունակական կլինի:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ աշխատանքները որպես հաջողության օրինակ պետք է ծառայեն այլ երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելու համար: Մեր կողմից կավելացնեմ միայն, որ Արցախը շարունակելու է ժողովրդավարական զարգացման ուղին, հավատարիմ է մնալու մարդու իրավունքների պաշտպանությանը և Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության պահպանմանը», - նշել է խորհրդարանի ղեկավարը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության անդամներն ընդգծել են Ստեփանակերտում նախօրեին կայացած Արցախի բարեկամների համաժողովի կարևորությունը, այն հաճախակի կազմակերպելու և դրանում նոր մարդկանց ընդգրկելու անհրաժեշտությունը:
Իրենց ելույթներում հյուրերը արձանագրել են անցած տարիների ընթացքում բոլոր մակարդակներում Արցախի գրանցած առաջընթացը և խոսել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
919 դիտում
19:03 13-05-2024
Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան
3781 դիտում
21:20 19-02-2017
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը այցելել է Արցախի խորհրդարան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3538 դիտում
23:40 19-02-2017
Բելգիայի Թագավորության պատվիրակները այցելել են Արցախի խորհրդարան
Այս բաժնից
841 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
820 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
919 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար