3386 դիտում
11:47 13-10-2019
Հանձնարարություն չկա Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբին ռազմական գործողությունների վայր տեղափոխելու մասին. Ն. Էլբակյան. Tert.am
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի տեղակայման վայրն այս պահի դրությամբ չի փոխվելու, շարունակելու են առաքելություն իրականացնել Հալեպում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/10/13/syria/3116480]Tert.am[/url]- հետ զրույցում ասաց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք կա հանձնարարություն Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնողներին տուժածներին օգնություն ցուցաբերելու համար ռազմական գործողություների վայր տեղափոխելու մասին:
«Մեր բժիշկները Հալեպի 5 հիվանդանոցներում են աշխատում, եթե այդ հիվանդանոցներ տեղափոխեն ռազմական գործողություններից տուժածներին, բնական է՝ մերոնք բժշկական աջակցություն կցուցաբերեն: Խումբը տեղակայված է Հալեպի Մայսալուն թաղամասում, արաբական թաղամաս է, անվտանգությունը ապահովում են ռազմական ոստիկանները, խմբի կազմում սակրավորներ են ու բժիշկներ, ովքեր շարունակում են իրենց առաքելությունը իրականացնել բնականոն հոնով: Այլ հանձնարարություն այս պահին խմբին տված չէ»,-նշեց նա:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/10/13/syria/3116480]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1351 դիտում
15:30 01-04-2019
Արամ Ա-ն այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող հայաստանյան խմբին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1746 դիտում
17:27 03-04-2019
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորների խումբը նոր ղեկավար ունի
Այս բաժնից
949 դիտում
13:17 21-10-2024
Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել ԿամԱԶ-ի համասեփականատերերի ցանկից
421 դիտում
13:03 21-10-2024
ՊՆ պատվիրակությունը մասնակցել է «Future Forces Forum 2024» ցուցահանդեսին
358 դիտում
12:49 21-10-2024
Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին