211652_close_icon
views-count69500 դիտում article-date 15:23 26-10-2020

Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայից աջակցություն ստացող զինյալների ճամբարին. լրատվամիջոցներ. Tert.am

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը երկուշաբթի ավիահարվածների տարափ են հասցրել սիրիական Իդլիբ նահանգի հյուսիսային ծայրամասերին, գրում է լիբանյան almasdarnews.com-ը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/26/Russia/3427714?fbclid=IwAR369fRLRRObE8TVpfyET1cSKKGf7r5xGSA2RUzwhehAuYiW6JWqH9B0xKA]Tert.am[/url]-ը։ Նշվում է, որ ռուսական օդատիեզերական ուժերը մի քանի հարված են հասցրել Սալկին գյուղական տեղանքին, որտեղ անցյալ շաբաթ ենթադրաբար տեղի է ունեցել ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի անօդաչուների հարձակումը: Հաղորդվում է, որ ռուսական օդատիեզերական ուժերը մասնավորապես հարված են հասցրել Սալկին գյուղի լեռնաշղթայի մոտակայքում գտնվող Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների խմբավորման դիրքերին: Նշվում է, որ ռուսական հետախուզական ինքնաթիռները վերջին ժամանակներս ուժեղացրել են իրենց օդային ակտիվությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ և Հալեպ նահանգներում։ Անցած հանգստյան օրերին ռուս զինվորականները հարվածել են Հալեպի հյուսիսային ծայրամասում Թուրքիայի կողմից աջակցվող նավթի մաքսանենգության վայրերին․ Ջարաբուլուս քաղաքի նկատմմաբ հարվածը լուրջ վնաս է հասցրել նավթի մաքսանենգության վայրերին։

Նմանատիպ նյութեր