211652_close_icon
views-count23994 դիտում article-date 11:47 14-10-2019

Մաշտոցի ոստիկանները կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել 18-ամյա քաղաքացու, ում մոտ հայտնաբերվել է 20 հատ կեղծ թղթարդամ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Դավիթաշեն թաղամասի մի բնակչի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 18-ամյա Ռուբեն Մ.-ն է, ով բերման է ենթարկվել Բաշինջաղյան փողոցից Nissan մակնիշի ավտոմեքենայով: Արդեն ոստիկանության Մաշտոցի բաժնում նրա մոտ հայտնաբերվել է 9 հատ 20 հազար անվանական նույն համարի թղթադրամ: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու կասկածանքով Ռուբեն Մ.-ի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր