4623 դիտում
18:24 14-10-2019
Նախարար Հակոբ Արշակյանը ԱՄէ-ում մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» համաժողովին
Դուբայի թագաժառանգ և Դուբայի սպորտային խորհրդի (DSC) նախագահ Ն.Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 14-15-ը Արաբական Միացյալ էմիրություններում (ԱՄԷ) մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» (DAIS) համաժողովին, որն անցկացվում է որպես ցանցային հարթակ`մարզական արդյունաբերության ոլորտում արհեստական բանականության լուծումներ ներդնելու նպատակով:
DAIS-ը համաշխարհային մակարդակի միջոցառում է, որը կառավարությունների և սպորտային արդյունաբերության ղեկավարներին համախմբում է արհեստական բանականության տեխնոլոգիաների շուրջ։
Համաշխարհային նշանակություն ունեցող այս միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ, ընկերությունների ու ասոցիացիաների ղեկավարներ, գործարարներ, մարզական ֆեդերացիաների և ասոցիացիաների ղեկավարներ,արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ներդրողներ, սպորտային արդյունաբերության ներկայացուցիչներ:
Միջոցառման շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների, կազմակերպությունների ղեկավարների և հնարավոր ներդրողների հետ, ովքեր հետաքրքրված են Հայաստանում իրականացվող և մշակվող նախագծերով ու ծրագրերով: Նախատեսված է նաև հանդիպում ԱՄԷ-ի արհեստական բանականության նախարար Օմար ալ Օլամայի հետ:
Դուբայի թագաժառանգ և Դուբայի սպորտային խորհրդի (DSC) նախագահ Ն.Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հովանավորության ներքո անցկացվող այս համաժողովի շրջանակներում կբացվի նաև թեմատիկ ցուցահանդես։ DSC-ը, որն իր գործունեությունը սկսել է 2005 թվականից, սպորտային և առողջապահական ոլորտներում ուսումնասիրում և իրականացնում է տեխնոլոգիական լուծումների առավելագույն նպաստավոր և արդյունավետ կիրառման հնարավորությունները։ Արհեստական բանականության օգտագործումը՝ DSC-ի գործունեության հաջորդ տրամաբանական քայլն է՝ նորարարական լուծումների շնորհիվ նշված ոլորտներում նոր զարգացումներ ու առաջընթաց ապահովելու համար։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
895 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21184 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1177 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու