211652_close_icon
views-count14963 դիտում article-date 23:46 13-05-2018

ԱՄՆ-ը չի բացառում, որ պատժամիջոցներ կկիրառի ԵՄ-ի ընկերությունների դեմ՝ Իրանի հետ համագործակցելու համար

Ամերիկյան իշխանությունները կարող են պատժամիջոցներ սահմանել եվրոպական ընկերությունների հետ, որոնք կհամագործակցեն Իրանի հետ: Այդ մասին CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: «Այո, դա հնարավոր է, և կախված է այլ երկրների կառավարությունների վարքագծից», ասել է Բոլթոնը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Վաշինգթոնը կպատժի եվրոպական ընկերություններին՝ Իրանի դեմ սահմանափակող արգելքները խախտելու համար: Ամերիկյան առաջնորդի խորհրդականը հույս է հայտնել, որ ի վերջո եվրոպական գործընկերները Իրանի հարցում կհամաձայնվեն ԱՄՆ-ի դիրքորոշման հետ: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարեց Իրանի միջուկային ծրագրի Համապարփակ գործողությունների ծրագրից դուրս գալու մասին և Թեհրանի դեմ նախկինում չեղարկված պատժամիջոցները վերականգնելու մասին:

Նմանատիպ նյութեր