1670 դիտում
12:58 18-10-2019
ՀՀ ԳԱԱ-ում շարունակվում է «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը
2019թ հոկտեմբերի 17–ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տրվեց «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովի մեկնարկը, որին իրենց մասնակցությունը բերեցին ԳԱԱ համակարգի գիտնականներ, բուհերի դասախոսներու վարչական աշխատողներ, բարձրագույն կրթության ու գիտության ոլորտի կառավարիչներ, մասնագիտական խորհուրդների անդամներ, երիտասարդ գիտնականներ ու ասպիրանտներ, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:
Առաջին զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը, որը ներկայացրեց գիտական աստիճանների սկզբնավորումը միջնադարյան Եվրոպայում, գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացումը Արևմուտքում և Ռուսատանում, խորհրդային համակարգի ձևավորումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած գործընթացները անկախացումից ի վեր: Պարոն Մխիթարյանը մանրամասն անդրադարձավ նաև այժմ գործող իրավական դաշտին՝ օրենքներին ու ենթաօրենսդրական ակտերին, որոնցով կարգավորում է ՀՀ գիտական աստիճանաշնորհման ողջ համակարգը, շնորհվում են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ:
Խորվաթիայի Գիտության և կրթության նախարարության բարձրագույն կրթության զարգացման բաժնի ղեկավար Անա Գորշիչը իր զեկույցում անդրադարձավ բոլոնյան գործընթացի սկզբնավորմանը և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում տեղի ունեցող գործընթացներին:
Ռումինիայի դիպլոմների ճանաչման և համապատասխանեցման ազգային կենտրոնի տնօրեն Գիանինա Գիրազին մանրամասն ներկայացրեց բարձրագույն կրթության երրոդ մակարդակի կազմակերպման համար հիմք հանդիսացող Զալցբուրգյան սկզբունքները, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում գիտական աստիճանների հայցման համար ներկայացվող պահանջներն ու կարգավորումները:
Այսօր գիտաժողովը շարունակում է իր աշխատանքները՝ նպատակ ունենալովբարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսուցման և հետազոտական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև շնորհվող գիտական աստիճանների փոխճանաչման ոլորտում փորձի փոխանակությունը:
Երկօրյա միջոցառումը Հայաստանում կազմակերպվել է Եվրամիությանկողմից՝TAIEX ծրագրի շրջանակներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1246 դիտում
14:06 17-10-2019
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
937 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»