2587 դիտում
10:37 18-10-2019
Արա Բաբլոյանն արձագանքել է Հրայր Թովմասյանի ընտրությանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ՀՔԾ-ում որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցել (իշխանություն յուրացնելը): Այս գործով, ըստ ամենայնի, մեղադրանք կառաջադրվի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, քանի որ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել դատախազին՝ հայտնելով, որ Թովմասյանը խախտել է Սահմանադրության 95-րդ հոդվածը և պատգամավորական մանդատի հետ անհամատեղելի գործունեություն ծավալել:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրել է փետրվարի 16-ին։ Ու թեև նույն օրը Թովմասյանը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում, սակայն պատգամավորական մանդատից չի հրաժարվել:
Ինչպե՞ս է ԱԺ-ն թույլ տվել նման ապօրինություն: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կարճ պատասխանեց. «Ես ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում, այնպես որ, այս պահին ես չզաղված եմ ու չեմ կարող խորանալ Ձեր հարցի մեջ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2519 դիտում
14:46 19-10-2019
Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը
Այս բաժնից
970 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»