2704 դիտում
11:28 28-12-2019
Զարմանալի էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունն ընտրել խափանման միջոց, որևէ մեկը կարծում է՝ նա փախուստի՞ պետք է դիմեր, ծիծաղելի է. Արա Ղազարյան. Tert.am
Զարմանալի էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունն ընտրել խափանման միջոց: Ինձ շատ զարմացրեց դա, որևէ մեկը կարծում է՝ Հրայր Թովմասյանը փախուստի՞ պետք է դիմեր, ծիծաղելի է: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/28/Ghazaryan/3175619?fbclid=IwAR2hvJDtIelYYI1ul0CegJd85OuFy9IhY_C0neUqu5PFi1TnhLrCwNKT1mQ]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
«Ծիծաղելի է ՍԴ դատավորի նկատմամբ խափանման միջոց ընտրել՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Պետք է հաշվի առնել, որ խոսքը Սահմանադրական դատարանի դատավորի մասին է։ Ինչ-որ մեկը կարծում է, որ Հրայր Թովմասյանը փախուստի՞ պետք է դիմեր, ծիծաղելի է»,- ասաց Ղազարյանը և հավելեց, որ սա արդեն անօրինականության հարց է։
Ըստ բանախոսի՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ չպետք է կիրառվեր որևէ խափանման միջոց: Ինչ վերաբերում է մեղադրանքի առաջադրմանը, ապա ըստ Ղազարյանի, կարծես թե օրենքի տառը պահպանված է. «Սակայն Հրայր Թովմասյանի մասին շատ անձնավորված հայտարարություններ են հնչեցվել, որը թույլ է տալիս մտածել, որ այս ամենը զուտ քրեական դատավարություն չէ, այլ ուղղակի արվում է նրան պաշտոնից հեռացնելու համար»։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, Ղազարյանը պատասխանեց, որ սպասելի էր, որ նախագահը պետք է ստորագրեր։
«Ինչո՞ւ չպետք է ստորագրեր։ Նախագահի լիազորություններն էին։ Ընդհանրապես նախագահը պետք է լիներ արբիտրի դերում, բայց այս դեպքում նախագահը այնքան էլ հակված չէ գործադիր իշխանությանը հակառակ որոշումներ կայացնելուն»,- նշեց նա։
Մանրամասներն՝[url=https://www.tert.am/am/news/2019/12/28/Ghazaryan/3175619?fbclid=IwAR2hvJDtIelYYI1ul0CegJd85OuFy9IhY_C0neUqu5PFi1TnhLrCwNKT1mQ] այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1748 դիտում
17:01 07-05-2015
Դատախազի որոշմամբ Գոհար Ենոքյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված