211652_close_icon
views-count18613 դիտում article-date 20:46 19-10-2019

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ տանտիրոջ ոսկյա թանկարժեք զարդերը գողացել էին նրա երկվորյակ որդիները

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակիչ, 44-ամյա Ա. Գ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս, և ննջասենյակի պահարանից գողացել թանկարժեք ոսկյա զարդեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով, հաշված ժամերի ընթացքում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նշված բնակարանից ոչ մի գողություն չի եղել: Այդ ամենը ձևացրել են Ա. Գ.-ի երկվորյակ որդիները, ովքեր ոստիկանների բացատրական գործողությունների արդյունքում ներկայացրել են ոսկյա զարդերը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր