Խոշոր հրդեհ Լոռու մարզում. հրշեջները ողջ գիշեր պայքարել են կրակի հսկայական լեզուների դեմ՝ փրկելով ավելի քան 30 կենդանու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 17:51-ին Լոռու մարզային փրկարարական վարչության 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գուգարքի տարածաշրջանի Ձորագյուղ համայնքում այրվում է տուն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է կանչվել նաև «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Լոռու տեղամասի ջրատարը:
Հրդեհը մեկուսացվել է ժ.19:56-ին: Այրվել է Ձորագյուղ համայնքի 8-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող գյուղապետարանից վարձակալած երկհարկանի շինության (240 ք.մ) 2-րդ հարկում պահեստավորված և շինությանը հարակից դարսված մոտ 3500 հակ անասնակերը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարները վարձակալ Ա.Հովհաննիսյանին պատկանող շինության 1-ին հարկից դուրս են բերել 30 գլուխ մանր և խոշոր եղջերավոր անասուններ և 30 տ կարտոֆիլ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: