Լավրովն ամաչում է ԽՍՀՄ-ի փլուզման համար
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Ռոսիա 1»-ի եթերում, որ ՌԴ պատմության մեջ եղել են ժամանակաշրջաններ, ինչի համար ինքն անձամբ ամաչում է, հաղորդում է Tass գործակալությունը։
Լավրովի խոսքով՝ յուրաքանչյուր մարդու հետ տեղի են ունենում պահեր, երբ ինքն ամաչում է սեփական երկրում տեղի ունեցող ինչ-ինչ իրադարձությունների համար, իսկ ինքն անձամբ ամաչում է, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է։
«Ոչ մեկին հիմա չեմուզում գնահատական տալ, սակայն դա (Սովետական միության փլուզումը) կապված է նրա հետ, թե ինչպես են որոշ հայտնի մարդիկ իրենց դրսևորել այդ ժամանակ,-ասել է Լավրովը։