211652_close_icon
views-count6001 դիտում article-date 23:53 20-10-2019

Յարոսլավլի շրջանում բնակելի շենքում բռնկված հրդեհից զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ 5 երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Յարոսլավլի շրջանի Ռոստով Վելիկի քաղաքի շենքերից մեկում գիշերը հրդեհ է բռնկվել, որի արդյունքում զոհվել է 7 հոգի, այդ թվում՝ 5 երեխա: Հրդեհից ամբողջությամբ այրվել է 600 քմ տարածք: Եվս երեք հոգի ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Զոհված երեխաները 1-ից 4 տարեկան են եղել: Նրանցից երկուսի մայրը գտնվում է հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում: Յարոսլավլի շրջանի նահանգապետ Իլյա Բալանինը հայտնել է, որ հրդեհից ընդհանուր առմամբ տուժել է 21 մարդ: Շենքում գրանցված է եղել 28 հոգի: Ականատեսների վկայությամբ, հրդեհը բռնկվել է առաջին հարկի փայտյա աստիճաններից, որը բարձրանում է երկրորդ հարկ: Շենքը չի եղել վթարային, լարերն ու տանիքը վերանորոգվել էին 2017 թվականին: Շենքի բնակարանները հիմնականում տաքացվել են վառարաններով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր