1539 դիտում
21:56 21-10-2019
Մեկնարկել է Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովը
Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովն իր դռներն է բացել Հայաստանի և Ռուսաստանի բժշկական հանրության առջև:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Սեմյոնովայի գլխավորած պատվիրակությունը:
Համաժողովը բացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ողջունելով ներկաներին` նախարարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ ցանկացած հանդիպում նոր հնարավորություններ է ստեղծում առողջապահության համակարգի զարգացման համար:
«Ուրախ եմ փաստել, որ մենք առաջընթաց ենք արձանագրել մասնագիտական համագործակցության շրջանակներում և տարբեր ոլորտներում գործնական բժշկության և բժշկական գիտությունների փոխանակման շրջանակներում»,- ասել է Հայաստանի առողջապահության պատասխանատուն: Ապա Արսեն Թորոսյանը թվարկել է վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտի ձեռքբերումներն ու բարեփոխումները մեր երկրում:
Համաժողովի շրջանակներում կողմերը քննարկել են առողջապահության բնագավառի ներկայիս մարտահրավերները, խնդիրները, փոխանակվել են իրենց ձեռքբերումներով և փորձով, ինչպես նաև անդրադարձել այս և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության հեռանկարներին:
Այնուհետև Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ներկայացվել է Հայաստանում ինսուլտի բուժման պետական ծրագիրն ու սանիտարական ավիացիայի ծառայությունը:
Նշենք, որ առաջին հայ-ռուսական առողջապահական համաժողովը տեղի է ունեցել 2014 թվականին Երևանում: Այնուհետև 2015, 2017 և 2018 թվականներին պարբերաբար կայացել են Մոսկվայում և Երևանում:
Վերջիններիս ընթացքում կողմերը ստորագրել են մի քանի փոխըմբռնման հուշագրեր և համատեղ հայտարարություններ, որոնց շրջանակներում համագործակցություն է ծավալվել առողջապության և բժշկագիտւթյան մի շարք ուղղություններով:
Միաժամանակ, այս համաժողովները հարթակ են հայ և ռուս բժիշկների ու գիտնականների համար` հանդիպելու և քննարկելու առողջապահական և բժշկագիտական մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
4032 դիտում
15:20 20-09-2017
Երևանում տեղի կունենա Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովը
1736 դիտում
14:03 24-11-2018
Մոսկվայում կկայանա հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովը
998 դիտում
10:53 11-11-2015
Առողջապահական համաժողովը երկրորդ անգամ միավորեց հայ և ռուս առաջատար մասնագետներին
Այս բաժնից
922 դիտում
23:52 31-10-2024
ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր․ Նիկոլ Փաշինյան
961 դիտում
23:32 31-10-2024
ՆԳՆ ոստիկանությունը իրավապահ համակարգում հանրության գոհունակության տեսանկյունից առաջինն է
622 դիտում
23:32 31-10-2024
Նախագահը հրամանագրեր է ստորագրել Սիրիայում ու Թուրքմենստանում դեսպաններ նշանակելու մասին